18/12/2017 13:10
Մբապեն ճանաչվել է Ֆրանսիայի տարվա երիտասարդ լավագույն ֆուտբոլիստը
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է Ֆրանսիայի տարվա երիտասարդ լավագույն ֆուտբոլիստը, փոխանցում է Sports.ru-ն:
Մրցանակի համար պայքարում 18-ամյա հարձակվողն առաջ է անցել Անտոնի Մարսիալից («Մանչեսթեր Յունայթեդ») և Մաքսիմ Լոպեսից («Մարսել»):
Անցած մրցաշրջանում Մբապեն «Մոնակոյի»կազմում հաղթել է ֆրանսիական առաջնությունը և հասել Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ: