18/12/2017 14:00
Մահացել է հայտնի սաքսոֆոնահար Ռալֆ Քառնին
ԱՄՆ Փորթլենդի հիվանդանոցում մահացել է հայտնի սաքսոֆոնահար Ռալֆ Քառնին, Pitchfork պորտալին հայտնել է The Black Keys դուետից նրա զարմիկ Պատրիկ Քառնիի ներկայացուցիչը:
«Նա աներևակայելի տաղանդավոր երաժիշտ էր, շատ հոգատար և ուրախ մարդ: Նրան շատերը կկարոտեն: Նա ոգեշնչում Էր ինձ. առանց նրա ես երբեք չէի ունկնդրի այն երաժշտությունը, որը լսում եմ և նույնիսկ չէի մտածի նման ինչ-որ բան նվագել», - ասված է Պատրիկի հայտարարության մեջ: Քառնին 61 տարեկան էր: Նրա մահվան պատճառները չեն նշվում: Երաժիշտը համագործակցում էր The Black Keys-ի, Ջիմ Ջարմուշի, երգչուհի St. Vincent-ի (Էննի Քլարքի), Բլեք Ֆրենսիսի և Էլվիս Կոստելլոյի հետ: Թոմ Ուեյթսի հետ Քառնին աշխատել է Rain Dogs, Bone Machine եւ Black Rider ալբոմների վրա: Իր զարմիկ Պատրիկի հետ միասին նա երաժշտական թեմա է ձայնագրել «ԲոՋեկ նժույգը» երգիծական մուլտսերիալի համար. այն հնչում է ամեն սերիալի սկզբին: Քառնին նաև յոթ անհատական ստուդիական ալբոմ Է թողարկել: