18/12/2017 11:43
Ժորա Սարգսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել (Տեսանյութ)
Երևանյան միջազգային կիթառի փառատոնի գեղարվեստական ղեկավար, Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների և Երևանի կիթառահարների միջազգային ասոցիացիաների նախագահ, արվեստագիտության դոկտոր Ժորա Սարգսյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ: Միջազգային մրցույթների դափնեկիրը «Արամ Խաչատրյան» համերգասրահում կատարում է Յ.Ս. Բախի Պրելյուդն Առաջին դաշնամուրային պարտիտայից (Prelude from First keyboard Partita BWV825 by J.S. Bach):
Նշենք, որ այս գեղեցիկ և ինքնատիպ ստեղծագործությունը գրված չէ կիթառի համար, այն հատուկ այս գործիքի համար փոխադրել է հենց Ժորա Սարգսյանը:
Հոլովակի ռեժիսորն է Քրիստինա Մալխասյանը, ձայնագրությունն իրականացրել է Author's Studio-ն: Պրոդյուսերական աշխատանքներին ներգրավված են եղել Երևանիկիթառահարների միջազգային ասոցիացիայի, «Արամ Խաչատրյան» համերգասրահի, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի անձնակազմերը:
Ժորա Սարգսյանն այս տարվա ընթացքում հասցրել է համերգներ ունենալ հանրահայտ փառատոնների շրջանակում, որոնք անցկացվել են տարբեր երկրներում՝ Ռուսաստանում,Գերմանիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Ավստրիայում, Լիտվայում և այլուր:
Ի դեպ, օրերս կայացած Թբիլիսիի կիթառի միջազգային մրցույթում (Tbilisi International Guitar Competition) Ժորա Սարգսյանի ուսանողները հաղթական դափնիների են արժանացել:
Մրցույթի 1-ին և 2-րդ տեղերը գրավել են հենց նրա աշակերտները` փոքրերի խմբում Դավիթ Առաքելյանն ու Վահագն Գրիգորյանը, մեծերի խմբում՝ Էդուարդ Հրմուշյանն ու Լիլի Առաքելյանը: Բացի այդ նրանք արժանացել հատուկ մրցանակների՝ ստացել Թբիլիսիի պետական կամերային նվագախմբի հետ հանդես գալու հնարավորություն, շահել են կիթառև դրամական պարգևներ:
Նշենք նաև, որ Ժորա Սարգսյանն առաջիկայում ևս հանդես կգա տարաբնույթ ծրագրերով: Կիթառահարը ելույթներ կունենա մի շարք երկրներում, պատրաստվում է Երևանյանմիջազգային կիթառի հաջորդ փառատոնին: Հաջորդ տարի ևս Սարգսյանի աշակերտները հանդես կգան միջազգային փառատոններում՝ հաղթական դափնիները հայրենիք բերելուձգտումով:
Կիթառահարը նախատեսում է ծրագրերով, վարպետության դասերով հանդես գալ հանրապետության մարզերում և Արցախում: