18/12/2017 14:14
Շվայնշտայգերը կարող է Բունդեսլիգա վերադառնալ
«Չիկագո Ֆայրի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը, որը նախկինում հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդում» և «Բավարիայում», հունվարին կարող է Բունդեսլիգա վերադառնալ, փոխանցում է Sports.ru-ն:
33-ամյա ֆուտբոլիստի խոսքով՝ ինքը գերմանական ակումբներից առաջարկներ ունի:
Շվայնշտայգերի պայմանագիրը «Չիկագոյի» հետ ուժի մեջ է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը: Կիսապաշտպանը տարեկան աշխատում է մոտ 5 միլիոն եվրո: