19/12/2017 10:23
ՍԱՊԾ պաշտոնյայի ընկերությունն է ՊՆ-ին կարագի փոխարեն մարգարին վաճառել. «Ժամանակ»
ՊՆ-ին կարագի փոխարեն մարգարին վաճառելու փաստով հարուցված քրգործով 2 աշխատակից է անցնում։ Նրանք ձերբակալված չեն, ստորագրությամբ ազատ են արձակվել։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՊՆ-ի տենդերը շահած ընկերությունները՝ ՍՊ ՍՊԸ-ն և «Էլայզեռ» ՍՊԸ-ն, կապված են ՍԱՊԾ պետի տեղակալ Եղիշե Մարգարյանի հետ։
«Նույն տեղեկությունների համաձայն՝ ընկերություններից մեկը հենց Եղիշե Մարգարյանի է պատկանում, և հենց ՍԱՊԾ պաշտոնյայի ճնշման ներքո են աշխատակիցները փորձաքննության վերջնական արդյունքներում կեղծիք կատարել և ներկրված մարգարինը կարագի տեղ ներկայացրել։ Սակայն որքան էլ հետաքրքիր է գործի քննության ժամանակ աշխատակիցները չեն խոստովանում, գործադրված ճնշման մասին, այլ, հավանաբար, վախենալով հետագա ճնշումներից՝ ցուցմունքներում գրում են, որ իրենք են սխալ փորձաքննությունն արել», - գրել է թերթը։