19/12/2017 12:42
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,26 տոկոսով՝ հասնելով 57,31 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի փետրվարի ֆյուչերսների մատակարարումների գինն աճել է 0,25 տոկոսով՝ հասնելով 63.39 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: