19/12/2017 17:43
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վաճառել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը՝ 40 միլիոն եվրո
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վաճառել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը:
«Daily Mail»-ի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը կողմնորոշվել է Մխիթարյանի տրանսֆերային գնի հարցում:
«Կարմիր սատանաների» կիսապաշտպանին ձեռք բերել ցանկացող ակումբները պետք է նվազագույնը 40 միլիոն եվրո (35 միլիոն ֆունտ) վճարեն:
Հայաստանի ազգային հավաքականի ավագի ծառայություններով հետաքրքրված է Միլանի «Ինտերը», սակայն, ինչպես գրում է աղբյուրը, այս պահանջները հնարավոր է ձեռնտու չլինի «Ինտերի» համար, որը ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները չխախտելու համար ստիպված կլինի ֆուտբոլիստների վաճառել:
Հիշեցնենք, որ 2016 թվականի ամռանը Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի դիմաց անգլիական ակումբը 42 միլիոն եվրո է վճարել Դորտմունդի «Բորուսիային»:
Մխիթարյանի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2020 թվականը։