19/12/2017 16:31
Մբապե. Նեյմարն ինձ միանգամից առավ իր թևի տակ
Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն պատմել է, թե ինչպես է ինքը հարմարվել մայրաքաղաքային ակումբին` նշելով, որ այդ հարցում իրեն շատ է օգնել բրազիլացի հարձակվող Նեյմարը, հայտնում է Championat.com-ը:
«Նեյմարն ինձ միանգամից առավ իր թևի տակ: Քանի որ ես չեմ կարողանում անընդհատ ինչ-որ տեղ դուրս գալ, հաճախ ընկերներիս եմ հրավիրում իմ տուն:
Մենք խաղում ենք, ծիծաղում, խոսում այնպիսի բաների մասին, որոնք կապ չունեն ֆուտբոլի հետ: Սա միակ պահն է, երբ ես ինձ կարող եմ պահել իմ տարիքի տղաների պես:
Սիրում եմ ֆուտբոլը, բայց ես աշխատող չեմ: Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր խոսում են «զոհողության» մասին, երբ ամբողջ կարիերայի ընթացքում խաղում եք միևնույն ակումբում: Ինձ համար իրական զոհողություն կլիներ ամեն առավոտյան վաղ արթնանալն ու աշխատանքի գնալը», - ասել է Մբապեն: