20/12/2017 09:52
Երևանին տոնական տեսք տալու համար բյուջեից ծախսվել է 54 մլն դրամ. ՀԺ
Երեկ երեկոյան հանրապետության հրապարակում տեղի է ունեցել գլխավոր տոնածառի լույսերի միացման միջոցառումը։
Մայրաքաղաքին տոնական տեսք հաղորդելու համար Երևանի բյուջեից հատկացվել է 54 մլն դրամ՝ նախորդ տարվա 39 մլն-ի փոխարեն։ Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:
«Քաղաքապետարանը փորձում է հնարավորինս քիչ միջոցներով մաքսիմում արդյունք ապահովել։ Մինիմալ ծախսերով այս ձևավորումը ստացել ենք», - թերթի փոխանցմամբ՝ ասել է Տարոն Մարգարյանը։
Երբ լրագրողները շոշափել են Երևանում բազմաթիվ աղքատների առկայության թեման, քաղաքապետն ասել է. «Հարգելիներս, եկեք այս տոնական օրվա մասին խոսենք, երբ առիթը գա, ես աղքատությանն էլ անդրադարձ կկատարեմ.. Ես ձեզ էլ եմ շնորհավորում Նոր տարվա կապակցությամբ։ Ես ձեզ կհրավիրեմ և մենք այդ թեմայով կզրուցենք»։