20/12/2017 09:59
Իրանցի, հնդիկ և արաբ գործարարները հետաքրքրված են Հայաստանի հողերով. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի հետ զրույցում Գործարարների միության նախագահ Գագիկ Մակարյանը նշել է, որ իրանցի և արաբ գործարարները հետաքրքրված են Հայաստանի հողերով։ Նրա փոխանցմամբ՝ այս օտարերկրացիները վերջին շրջանում մեր երկրում, հատկապես Արմավիրի ու Տավուշի մարզերում մեծ հողակտորներ են գնում, որ այգիներ հիմնեն կամ գյուղատնտեսական այլ ծրագրեր իրականացնեն։
Այդ գործընթացը կնպաստի ներդրումներին, զբաղվածության աճին, եթե, իհարկե, կառավարությունը նպաստի դրան։ Իրանցիների ու արաբների հետ միասին մեր հողերով հետաքրքրված են նաև հնդիկ գործարարները։ Նրանք ցանկանում են մեր երկրում օրգանիկ գյուղատնտեսություն հիմնել, ինչի համար մեր հողերը իդեալական հնարավորություն են տալիս։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։