20/12/2017 12:09
Վտանգավոր կլինի, եթե քաղաքակիրթ աշխարհը չխանգարի Ալիևին ԼՂ հակամարտությունը ներկայացնել որպես կրոնական. Աշոտյան
Ադրբեջանը փորձում է Ղարաբաղյան հակամարտությունը ներկայացնել որպես աշխարհաքաղաքական կամ կրոնական հակամարտություն, ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստի ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։
«Պատկերացրեք, թե որքան վտանգավոր կլիներ, եթե Ղարաբաղյան հակամարտությունը դառնար կրոնական հակամարտություն՝ հաշվի առնելով ահաբեկչական Իսլամական պետության վերելքը: Պետք է կանխել նման թյուրըմբռնումը: Շատ վտանգավոր կլիներ, եթե քաղաքակիրթ աշխարհը չխանգարի Իլհամ Ալիևին և թույլ տա այս հակամարտությունը ներկայացնել որպես կրոնական հակամարտություն», - նկատեց նա։
Ա.Աշոտյանն ընդգծեց, որ Արցախում ապրում են հազարավոր մարդիկ, ովքեր պետք է վայելեն ՄԱԿ-ի տրամադրած հիմնարար իրավունքները, մասնավորապես, մշակութային, կրթական, բնապահպանական և այլ ծրագրերի մեջ ներգրավման անհրաժեշտությունը։
«Այս ստատուս քվոն Արցախի ժողովրդին թույլ չի տալիս մասնակցել, օրինակ ԵՄ ֆինանսավորած ծրագրերին: Արցախի երիտասարդությունը իրավունք չունի օգտվել «Էրասմուս+» ծրագրից», - ընդգծեց նա։