20/12/2017 16:48
Բելառուսը 2018-ին կդադարեցնի ռուսական էլեկտրաէներգիայի ներմուծումը
Բելառուսը կհրաժարվի ռուսական էլեկտրաէներգիայի ներմուծումից: Այս մասին հայտնել է Բելառուսի էներգետիկայի նախարար Վլադիմիր Պոտուպչիկը խորհրդարանում ելույթ ունենալու ժամանակ, հայտնում է РИА Новости-ն:
«Մենք ավարտեցինք բանակցությունները Ռուսաստանի հետ: Մենք չենք գնի այն Ռուսաստանի առաջարկած գնով, կփոխարինենք մեր արտադրածով: 2018 թվականից հրաժարվում ենք էլեկտրաէներգիայի ներմուծումից», - ասել է նախարարը:
«Ինտեր ՌԱՕ» (Интер РАО) ռուսական էներգետիկ ընկերությունը նշել է, որ պատրաստ է էլեկտրաէներգիա արտահանել Բելառուս, այդ թվում՝ ամսական՝ տնտեսական նպատակահարմարության պայմանով:
Հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում Բելառուսը նվազեցրել է էլեկտրաէներգիայի ներմուծումը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 20.4 տոկոսով՝ մինչև 1.06 միլիարդ կՎտ/ժ: Ընդհանուր առմամբ, մինչև հունվար պլանավորվում է Ռուսաստանից գնել 2.56 միլիարդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա: