20/12/2017 11:51
Ադրբեջանը փորձում է Արցախյան հակամարտությունը սահուն կերպով հեռացնել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափից. Նաիրա Զոհրաբյան
Ադրբեջանը փորձում է Արցախյան հակամարտությունը սահուն կերպով հեռացնել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափից, ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։
«Նման բան տեղի չի ունենա Հայաստանի և եվրոպական կառույցների ջանքերով», - ընդգծեց նա։
Պատգամավորի խոսքով՝ լավ կլիներ եվրոպացի գործընկերները ուշադրություն դարձնեին նաև ադրբեջանական լվացքատան սկանդալին՝ լրջորեն վերաբերվելով Ադրբեջանի նավթադոլարային սկանդալներին:
«Ստրասբուրգում ես ինքս երկու անգամ լսել եմ՝ ինչպես է Ալիևը հայտարարել, որ ինքը թքած ունի միջազգային հանրության վրա, քանի որ կարող է ցանկացած պահի գնել նույն այդ միջազգային հանրությանը: Սա ցինիզմ է, ուստի իմ եվրոպացի գործընկերներին կոչ եմ անում տոտալիտար սահմանադրություն ունեցող Ադրբեջանին թույլ չտալ հայտարարել, որ միջազգային հանրությունն իր գրպանում է», - նշեց պատգամավորը։