20/12/2017 13:25
Բուֆոնը չի մասնակցի «Ռոմայի» հետ կայանալիք հանդիպմանը
«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը չի կարող մասնակցել «Ռոմայի» հետ կայանալիք հանդիպմանը, հայտնել է թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին, փոխանցում է SovSport.ru-ն:
«Բուֆոնն այս շաբաթ չի մարզվի: Նրա համար ծանր է: Նրա վիճակում հնարավոր չէ հասցնել կազմ վերադառնալ «Ռոմայի» հետ հանդիպման համար», - Ալլեգրիի պխոսքերը մեջբերում է Football Italia-n:
Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության 18-րդ տուրի «Յուվենտուս»-«Ռոմա» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 23-ին: