21/12/2017 09:59
«Լուսավոր Հայաստան»-ը դեմ է քվեարկել Վանաձորի 2018թ-ի բյուջեին. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Վանաձոր համայնքի ավագանու երեկվա նիստին առաջին անգամ մասնակցել է Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Ի տարբերություն «Լուսավոր Հայաստանի»՝ նիստին չեն մասնակցել ավագանու ԲՀԿ խմբակցության 3 ավագանիները, թեպետ նախօրեին քննարկել էին բոյկոտը համատեղ դադարեցնելու հարցը։ Հաջորդ նիստերին ԲՀԿ ավագանին կմասնակցի։
Ուշագրավ է, որ երեկ ընդունվել է Վանաձորի 2018 թվականի բյուջեն, և չի բացառվում՝ ԲՀԿ-ականները որոշել են չմասնակցել, որպեսզի որևէ մեկը «պատահաբար» կողմ չքվեարկի։ Բյուջեին «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչները դեմ են քվեարկել՝ ասելով, որ այն «անգրագետ» ու խնդրահարույց է, օրինակ՝ բազում կրճատումներ է նաև նախատեսում»։