21/12/2017 11:29
Խստացնել վերահսկողությունը. Վարչապետի հանձնարարականը՝ Ամանորին ընդառաջ անհիմն գնային բարձրացման վերաբերյալ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ Ամանորին ընդառաջ գերիշխող շուկաներում վերահսկողության խստացմանը։
«Ամանորյա տոների շրջանում տնտեսական կտրուկ ակտիվությունից մի քանի անգամ ավելանում է սպառողական ապրանքների պահանջարկը, նշվածն իր մեջ պարունակում է ապրանքների գնային անհիմն բարձրացման որոշակի ռիսկեր», - նշեց վարչապետը:
Կարեն Կարապեյանը ՏՄՊՊՀ նախագահին առաջարկեց Ամանորին ընդառաջ խստացնել վերահսկողությունը գերիշխող ապրանքային շուկաներում՝ գների անհիմն բարձրացումների, հակամրցակցային գործողությունների կանխարգելման նպատակով, ինչպես նաև իրականացնել ամենօրյա մոնիթորինգ՝ շուկայում կատարվող գնային փոփոխությունների օպերատիվ կերպով տեղեկանալու և հնարավոր խնդիրների դեպքում գործուն միջոցներ կիրառելու համար: