21/12/2017 20:33
Ռոնալդուն «Բարսելոնի» հետ հանդիպման նախաշեմին ընդհանուր խմբում չի մարզվում
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Բարսելոնի» հետ հանդիպման նախաշեմին ընդհանուր խմբում չի մարզվում, հայտնում է Sports.ru-ն:
Խաղից երկու օր առաջ պորտուգալացի մարզիկը մարզվում է անհատական ձևով՝ առանց գնդակի:
Հաղորդվում է, որ 32-ամյա հարձակվողը «Գրեմիոյի» (1:0) հետ հանդիպման ժամանակ մկանային վնասվածք էր ստացել: «Ռեալ» – «Բարսելոն» հանդիպումը կայանալու է դեկտեմբերի 23-ին՝ Երևանի ժամանակով 14:00-ին: