22/12/2017 12:54
Սպանություն՝ «Երևան Սիթի»-ում
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանում գտնվող «Երևան Սիթի»-ից ծայրահեղ ծանր վիճակում՝ դանակահարված, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս վնասվածքը ստացել է պարանոցի մասում և հիվանդանոցի ճանապարհին մահացել է։
Այս պահին դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանի և քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։
Մանրամասները՝ այստեղ։