22/12/2017 17:58
Ոստիկանները Մոսկվայում ԻՊ անդամների են ձերբակալել
Մոսկվայի Լիանոզովո շրջանում ծագումով Միջին Ասիայից 4 մարդու են ձերբակալել, որոնք «Իսլամական պետության» (Ռուսաստանում, և մի շարք այլ երկրներում արգելված) կողմնակիցներ են, հայտնում է РБК-ն` հղում անելով ՆԳՆ կենտրոնական ապարատում և ոստիկանության շրջանային բաժնում աղբյուրներին: Դեկտեմբերի 21-ին հատուկ գործողությունն անցկացվել է Անվանգության դաշնային ծառայության աջակցությամբ:
Ձերբակալվածներին կասկածում են ահաբեկչական գործունեությանն աջակցելու մեջ: Նրանց մոտից առգրավվել է 8 բջջային հեռախոս, ծայրահեղական ուղղվածությամբ գրականություն և «կառուցվածքով ինքնաշեն պայթուցիկ սարքերի նմանվող առարկաներ»:
ՆԳՆ-ում աղբյուրը ձրբակալվածներին «ԻՊ քնած բջիջ» է անվանել. «դա ռեզերվ է, որը ցանկացած պահի կարող է որոշակի ազդանշանով կատարել իր կուրատորների հանձնարարությունները»:
Կասկածյալների ձերբակալությունն իրականացվել է ավելի վաղ ծագումով Միջին Ասիայից ձերբակալվածներից առագրավված էլեկտրոնային սարքերի վերլուծությունից հետո: