22/12/2017 12:57
Հայաստանը կկարողանա բեռներ տեղափոխել Ռուսաստան Հարավային Օսիայի տարածքով
Վրաստանը պայմանագիր է կնքել Շվեյցարիայի մոնիթորինգային SGS ընկերության, որը ենթադրում է Հարավային Օսիայի տարածքով Ռուսաստան ապրանքների փոխադրման հնարավորություն՝ Կազբեգ-Վերին Լարս ավտոճանապարհին ֆորս-մաժորային իրավիճակների դեպքում:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին խորհրդարանում ասել է, որ համաձայնագիրը Թբիլիսիի շահերից է բխում:
«Թուրքիան, Հայաստանը և մյուս երկրները, որոնք օգտագործում են մեր երկրի տարանցիկ ներուժը, կարող են օգտվել այդ միջանցքից` ֆորս-մաժորային իրավիճակում: Բայց կրկնում եմ, սա ընդամենը միակողմանի ստորագրում է: Մենք շարունակում ենք բանակցել, քանի որ Ռուսաստանի կողմից առաջադրված որոշ պայմաններ մեզ համար անընդունելի են», - ասել է Գ. Կվիրիկաշվիլին: