22/12/2017 14:49
Հայ մարմնամարզիկները Մոսկվայում ավարտված գավաթի խաղարկությունում թիմային հաշվարկով գրավել են 3-րդ տեղը
Մոսկվայում ավարտված Միխայիլ Վորոնինի անվան գավաթի խաղարկությունում հայ մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վիգեն Խաչատրյանը մեդալներ են նվաճել առանձին գործիքների վրա վարժություններում, իսկ թիմային հաշվարկով գրավել են 3-րդ տեղը:
Հենացատկերում Արթուր Դավթյանը դարձել է ոսկե մեդալակիր: Նա նժույգթափերում և օղակների վրա վարժությունում գրավել է 2-րդ, իսկ զուգափայտերի վրա վարժությունում և բազմամարտում՝ 3-րդ տեղը: Իսկ Վիգեն Խաչատրյանը բրոնզե մեդալակիր է դարձել ազատ վարժությունում:
Գավաթի խաղարկությանը մասնակցել են 26 երկրների 164 մարմնամարզիկներ: