23/12/2017 09:47
«Երևան Սիթի»-ն ամանորյա վարկ այս տարի չի տրամադրի. նախորդ տարիների գումարները չեն մարվել. «Ժամանակ»
ԱԺ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկերտների ցանցում հաճախորդներին այս տարի վարկ չեն տրամադրում, ամանորյա գնումների համար։
Սուպերմարկետի աշխատողներից «Ժամանակ»-ին պատմել են, որ այս տարի որոշում է եղել ամանորյա գնումների համար գումար չտրամադրել, քանի որ նախորդ տարիներին խնդրի առաջ են կանգնել։
«Քաղաքացիներն այս գումարները չեն մարել, ոմանք մասնակի են մարել, ու ստացվել է, որ Ամանորին տրամադրած այդ 200-հազարական դրամներն ամբողջությամբ չեն վերադարձվել», - հավելել է թերթը։