26/12/2017 09:36
Ռուբեն Սաֆրաստյան. Համաձայն չեմ, որ մենք զինատեսակներով հետ ենք մնում հակառակորդից. «Առավոտ»
Ըստ Արևելեագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի՝ այս տարվա ընթացքում հաջողվեց ավելի բարձրացնել մեր բանակի մարտունակությունը:
«Հաջողվեց ավելի կատարյալ զենքով զինել մեր բանակը: Դա մեզ հնարավորություն է տալիս ավելի հաստատակամ նայելու 2018թ.-ին: Մեր անվտանգության առաջին երաշխավորը մեր բանակն է: Ես համաձայն չեմ, որ մենք հետ ենք մնում հակառակորդից: Այն զինատեսակները, որ մենք ստացել ենք ՌԴ-ից, ավելի կատարելագործված են, քան այն զինատեսակները, որն ունի Ադրբեջանը», - «Առավոտ»-ի փոխանցմամբ՝ ասել է Սաֆրաստյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: