26/12/2017 10:15
Սամվել Ալեքսանյանի բիզնեսն ընդլայնում է «աշխարհագրությունը». «Հրապարակ»
Սամվել Ալեքսանյանի բիզնեսն ընդլայնում է «աշխարհագրությունը»։ Նա Մասիսում բամբակե թելի ֆաբրիկա է հիմնում։ Նրան պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերությունն արդեն ձեռք է բերել շուրջ 50 հազ. քմ շենք-շինություններ, որտեղ այժմ թելերի ֆաբրիկա հիմնելու լայնածավալ շինաշխատանքներ են ընթանում. գրել է «Հրապարակ»-ը:
«Աշխատանքներ են ընթանում նաև Արտաշատի նախկին կարի ֆաբրիկայի տարածքում, որը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ամիսներ առաջ վաճառեց Ալեքսանյանին․ այստեղ էլ կտորի ֆաբրիկա է ստեղծվելու։ Հիշեցնենք՝ հոկտեմբերին Երևանում տեղի ունեցավ հագուստի արտադրամասի բացումը, տնօրենը պատգամավորի դուստրն է։ Բիզնեսմենը որոշել է թել-կտոր-պատրաստի արտադրանք ամբողջ ցիկլն իրականացնել Հայաստանում», - հավելել է թերթը։