26/12/2017 12:17
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,05 տոկոսով՝ հասնելով 58,50 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի փետրվարի ֆյուչերսների մատակարարումների գինն աճել է 0,33 տոկոսով՝ հասնելով 65.22 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: