26/12/2017 16:08
Ալեքսանդր Գրիգորյանը նշանակվել է «Լուչ-Էներգիայի» գլխավոր մարզչի պաշտոնում
«Լուչ-Էներգիայի» ղեկավարությունը պաշտոնապես հայտարարել է Ալեքսանդր Գրիգորյանի` թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին, հայտնում է Sport-express-ը՝ հղում անելով ակումբի պաշտոնական կայքին:
«Ալեքսանդր Գրիգորյանի և իր թիմի առջև դրված գլխավոր խնդիրը ՖԱԼ-ում հանդես գալու իրավունքը պահպանելն է:Եվ, անկեղծ ասած, սա այնքան էլ հեշտ խնդիր չէ: Նախ, «Լուչ-Էներգիան» առաջնության մնացած հատվածի խաղերի շատ բարդ օրացույց ունի: Եվ հետո, ակումբի վրա մինչև հիմա նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու արգելք է դրված, այդ իսկ պատճառով Ալեքսանդր Գրիգորյանը դեռևս չի կարող հույսեր կապել թիմի կազմն ուժեղացնելու հետ:
Ավելի վաղ, հիշեցնենք, Գրիգորյանն արդեն եղել է «Լուչ-Էներգիայի» գլխավոր մարզիչը 2013/14 մրցաշրջանում: Նրա վերջին ակումբն «Արարատն» էր: