26/12/2017 16:46
Կշարունակեմ անել ամեն ինչ` հասնելու նորանոր հաջողությունների. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքակնի ավագ Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր «Հայաստանի 10 լավագույն մարզիկ» մրցույթին քվեարկել են իր օգտին։
«Իմ երկրպագուները իմ մոտիվացիան են: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր քվեարկել են իմ օգտին, և առհասարակ հայ ժողովրդին ինձ ցուցաբերած ջերմագույն աջակցության համար։ Ինձ համար պատիվ է ստանալ ամենաշատ քվեն Հայաստանի 2017 թվականի լավագույն մարզիկների տասնյակում: Կշարունակեմ անել ամեն ինչ` հասնելու նորանոր հաջողությունների` ի ուրախություն իմ ազգի», - Facebook-յան իր էջում գրել է Հենրիխ Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ երեկ ավարտվեց Հայաստանի տարվա 10 լավագույն մարզիկների քվեարկությունը։ 10 լավագույն մարզիկները որոշվել են քաղաքացիների sms-ների և հավատարմագրված լրագրողների քվեարկության արդյունքում։
23 հավատարմագրված լրագրողների քվեարկության արդյունքում հաղթել էր Oլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։
Քաղաքացիների sms քվեարկության արդյունքում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստացել էր ամենից շատ հաղորդագրությունները` 6195 ձայն:
Այսպիսով՝ ընդհանուր քվեարկության արդյունքում տարվա 10 լավագույն մարզիկների տասնյակը գլխավորում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը՝ 9897.62 ձայն, 2-րդ տեղում է՝ Oլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը՝ 7686.50 ձայն, 3-րդ տեղում է Լևոն Արոնյան ը՝ 6148.59 ձայն, 4-րդ տեղում է Գրիգոր Մխիթարյանը՝ 4377.62, 5-րդ տեղում է Մաքսիմ Մանուկյանը՝4377.62 6-րդ տեղում ՝ Բաչկով Հովհաննեսը՝ 3953.65 ձայն, 7-րդում՝ Սիմոն Մարտիրոյսանը՝ 3683.72 ձայն, 8-րդում՝ Էդգար Ստեփանյանը՝ 2503.92 ձայն , 9-րդում՝ Արթուր Թովմասյանը՝ 2485.95 ձայն, 10-րդում՝ Տիգրան Կիրակոսյանը՝ 2196.90։