26/12/2017 13:24
Հայաստանի լողորդները տարին եզրափակեցին նոր ռեկորդներով
Սանկտ Պետերբուրգում օրերս անցկացված լողի Վլադիմիր Սալնիկովի ավանդական միջազգային մրցաշարին Հայաստանից մասնակցել են Արթուր Բարսեղյանը, Լևոն Խաչատրյանը և Լեոն Վարդանյանը:
ՀԱՕԿ-ը տեղեկացնում է, որ հայ լողորդները հանդես են եկել վերելքով և թարմացրին ինչպես Հայաստանի, այնպես էլ անձնական ռեկորդներ:
Արթուր Բարսեղյանը 50 մետր դելֆին լողաոճում 0.25.19 արդյունքով ՀՀ նոր ռեկորդ է սահմանել, իսկ 100 մետր ազատ ոճում թարմացրել իր անձնական ռեկորդը: Լեւոն Խաչատրյանն իր անձնական ցուցանիշերը բարելավել 50 և 100 մետր բրասում, իսկ Լեոն Վարդանյանը՝ 50 մետր բրասում:
Լողի հայկական դաշնության մարզիկները եզրափակել են մրցաշրջան 2017-ը: