27/12/2017 10:06
«Մեսսիեր 53 հոթել Երևան» շքեղ հյուրանոցի վաճառքի գինը կազմել է մոտ 10 միլիոն դոլար. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով` օրերս տեղի է ունեցել «Մեսսիեր 53 հոթել Երևան» (Խանջյան փողոցին հարակից «Ջոս» ռեստորանային համալիրի հարևանությամբ) ընդամենը երկու ամիս գործող հինգաստղանի բավականին շքեղ հյուրանոցի վաճառքը:
«Իրական գնորդները չեն բացահայտվում (տալիս են նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի և նրա երբեմնի շտաբի պետ Հարություն Փամբուկյանի անունները)։ Գործարքի գինը, ըստ լավատեղյակների, կազմել է մոտ 10 միլիոն դոլար», - հավելել է թերթը: