27/12/2017 17:06
«Միլանը» հետաքրքրվում է Ռեյնայի ծառայություններով
«Միլանի» ղեկավարությունը հետաքրքրվում է «Նապոլիի» դարպասապահ Պեպե Ռեյնայի ծառայություններով, որը ակտիվում անցկացրել է 7 «հանդիպում», փոխանցում է Soccer.ru-ն:
«Ռոսոներիների» ղեկավարները իսպանացուն դիտարկում են որպես Դոնարումային փոխարինող, ով մոտ ժամանակներս կարող է լքել ակումբը: Ռեյնայի պայմանագրի ժամկետը նեապոլցիների հետ ավարտվում է 2018 թվականի ամռանը: Այդ ժամանակ 35-ամյա խաղացողը նոր ակումբ կարող է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով:
Միևնույն ժամանակ՝ դարպասապահի ծառայություններով հետաքրքրվում է նաև ՊՍԺ-ն: Փարիզյան ակումբի ղեկավարները գոհ չեն թիմի երկրորդ դարպասապահ Կևին Տրապի ցուցադրած խաղից: Փարիզում համոզված են, որ Ռեյնան ոչ միայն կարող է փոխարինել թիմի առաջին համար Ալֆոնսո Արելոային, այլ նաև նրա հետ պայքարել մեկնարկային կազմում տեղի համար: