27/12/2017 18:38
Իսրայելը Լացի պատի հարևանությամբ գտնվող երկաթուղային կայարանը կանվանակոչի Թրամփի անունով
Իսրայելի տրանսպորտի և ճանապարհային երթևեկության անվտանգության նախարար Իսրայել Կացը հավանություն է տվել Երուսաղեմի Լացի պատից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա երկաթուղային կայարանի շինարարության վերաբերյալ Իսրայելի երկաթուղիների կոմիտեի առաջարկությանը, հայտնել է «Եդիոտ ահրոնոտ» թերթը, փոխանցում է «Интерфакс»-ը:
Նոր կայարանը նախարարը որոշել է կոչել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի անունով, որը դեկտեմբերի սկզբին հայտարարել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման մասին:
«Լացի պատը ամենասրբազան վայրն է հրեաների համար, և ես որոշել եմ դեպի այն տանող երկաթուղային կայարանն անվանել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պատվին՝ ի նշան երախտագիտության Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու նրա համարձակ ու պատմական որոշման», - հայտարարել է Կացը: