27/12/2017 11:56
ԵԱՏՄ-ն Հայաստանին տվեց զարգանալու հնարավորություն. ԱԺ փոխնախագահ
Հայաստանի ու Ռուսաստանի հետ հարաբերություններն այս տարի հոբելյանական էին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Մենք հայ-ռուսական հարաբերությունները որակում ենք որպես դաշնակցային ու դրանք ունեն մեծ հնարավորություն զարգանալու բոլոր ոլորտներում», - ասաց նա:
Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ Հայաստանն արդյունավետ համագործակցում է ռուս գործընկերների հետ:
«Մեր հարաբերությունները պետք է ամրապնդվեն ու շարունակվեն, ՀԱՊԿ-ից մենք ունենք արդեն լուրջ հայտարարություններ, որը ընդունվեց Մինսկում նախագահների հանդիպման ժամանակ, 2-րդ տարին անընդմեջ ՀԱՊԿ-ի խորհուրդը ընդունեց բանաձև, որոնց մեջ ներառված է Մինսկի խմբի ջանքերի աջակցությունն ու երեք հայտնի սկզբունքերը ԼՂ կարգարվորման հարցում», - ասաց ԱԺ փոխնախագահը:
Անդրադառնալով ԵԱՏՄ-ին՝ նա ասաց, որ ԵԱՏՄ-ն Հայաստանին տվեց զարգանալու հնարավորություն:
«Մենք տարածաշրջանում լավագույն երկիրն ենք տնտեսական ակտիվության առումով, Հայաստանն առաջ է թե Թուրքիայից, թե Ադրբեջանից, թե Վրաստանից, թե ԱՊՀ բոլոր երկրներից», - նշեց Է. Շարմազանովը: