27/12/2017 14:55
Անտոնիո Կոնտե. «Չելսիին» մեկ-մեկ հաջողությունը չի հերիքում
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է Պրեմիեր լիգայի «Բրայթոնի» հետ հանդիպման մասին (2:0), փոխանցում է Sports.ru-ն:
«Առաջին խաղակեսում մենք գոլ խփելու լավ հնարավորություններ ունեինք: Դժվար հանդիպում ստացվեց, քանի որ մրցակիցը միայն պաշտպանվում էր:
Երկրորդ խաղակեսում պատկերն այլ էր: Կարողացանք մի քանի հնարավորություն ստեղծել: Ընդհանուր առմամբ լավ հանդիպում էր: Մեր թիմը լավ մարզավիճակում է: Պետք է շարունակել նույն ոգով:
Մորատան մեր հարձակվողն է և նա շատ կարևոր դեր է խաղում «Չելսիում»: Ինձ դուր եկավ նրա խաղը:
Ընթացիկ մրցաշրջանը տարբերվում է նախորդից: Նախորդ մրցաշրջանում մեզ երբեմն հաջողվում էր հաղթանակ տանել դժվար խաղերում: Այս տարի մեզ հաջողությունը չի հերիքում», - ասել է Կոնտեն: