27/12/2017 15:50
Խորեն Լևոնյանը, Արամ MP3-ին, Շուշան Պետրոսյանը, Ֆորշը և այլք՝ Հանրային հեռուստաընկերության «Գնացք N1» ֆիլմում (Լուսանկարներ)
Առաջին ալիքը դեկտեմբերի 31-ին՝ ժամը 22:20-ին, հեռուստադիտողներին կներկայանա «Գնացք N1» խորագրով ֆիլմի պրեմիերայով։ Այն պատմում է մի գնացքի մասին, որն անսարքության պատճառով կանգ է առնում առեղծվածային «Նվերավանում»: Գնացքի ուղևորները հայտնի երգիչներ ու արտիստներ են, ովքեր շտապում են ներկա գտնվել Առաջին ալիքի տոնական համերգին:
Ֆիլմի ընթացքում բացահայտվում են մի շարք հետաքրքիր փաստեր ուղևորների և գնացքի անձնակազմի մասին: Հետաքրքրաշարժ սյուժեն ուղեկցվում է «Գնացք N1»-ի հերոսների երաժշտական կատարումներով, ովքեր նորովի են մատուցում մեզ հայտնի համաշխարհային հիթերը:
Ֆիլմի հերոսներն են Խորեն Լևոնյանը, Արամ MP3-ին, Սոնա Շահգելդյանը, Գաբին, Շուշան Պետրոսյանը, Զարուհի Բաբայանը, Ալլա Լևոնյանը, Էրիկ Կարապետյանը, Հայկոն, Անահիտ Սիմոնյանը, Արամեն, Արսեն Սաֆարյանը, Ֆորշը, Հայաստանի երգի պետական թատրոնի սաները, Սուսաննա Շահինյանը, Արթուր Իսպիրյանը, Երվանդ Երզնկյանը, Վազգեն Ասատրյանը, Ջիվան Գասպարյանը, Մարտին Վարդազարյանը, Զավեն Սարգսյանը և ուրիշներ:
Ֆիլմի ռեժիսորը Գրիգոր Գասպարյանն է, բեմադրող օպերատորը՝ Միհրան Ստեփանյանը: Սցենարը գրել է Վարդան Զադոյանը։