28/12/2017 12:43
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,15 տոկոսով՝ հասնելով 59,73 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի փետրվարի ֆյուչերսների մատակարարումների գինն աճել է 0,20 տոկոսով՝ հասնելով 66.57 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: