29/12/2017 14:47
Քաղցրավենիքն օգտագործեք առավոտյան, խմեք գինի, կերեք հնդկահավի միս. Սննդաբանի ամանորյա խորհուրդները (Տեսանյութ)
ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդաբան Դավիթ Պիպոյանը պնդում է, որ նույնիսկ տարեմուտի տոնական օրերին հնարավոր է ճիշտ կազմակերպել սնուցումը:
Aysor.am-ի հետ զրույցում նա հորդորում է ճիշտ համադրել սնունդը, չխառնել խմիչքը, խմել գինի և օգտագործել հնդկահավի միս, քանի որ այն դիետիկ է: Ինչ վերաբերում է քաղցրավենիքին, ապա Պիպոյանի խոսքով, այն պետք է օգտագործել միայն առավոտյան ժամերին:
Մասնագետի խորհուրդները՝ տեսանյութում: