29/12/2017 12:29
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,74 տոկոսով՝ հասնելով 60,28 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի փետրվարի ֆյուչերսների մատակարարումների գինն աճել է 0,67 տոկոսով՝ հասնելով 66.60 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: