29/12/2017 13:19
Հրաչյա Ռոստոմյանը վերընտրվել է ՀԲՖ-ի նախագահի պաշտոնում
Կայացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի 2017 թվականի ամփոփիչ նիստը, որի ընթացքում տեղի են ունեցել նաև ֆեդերացիայի նախագահի ընտրություններ, հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:
ՀԲՖ ներկայիս նախագահ Հրաչյա Ռոստոմյանը միաձայն վերընտրվել է պաշտոնում: Ֆեդերացիան կրկին կունենա 4 փոխնախագահներ՝ Արա Պողոսյան, Վահագն Հարությունյան, Ջեկ Գալաջյան և Սուրեն Զոհրաբյան: Եթե Պողոսյանը, Հարությունյանը և Զոհրաբյանը վերընտրվել են իրենց պաշտոններում, ապա Ջեկ Գալաջյանը առաջին անգամ է դառնում ՀԲՖ փոխնախագահ:
Նշվեց, որ ԱՄՆ-ում բնակվող Ջեկ Գալաջյանը մեծ ծավալի աշխատանք է կատարում Հայաստատանում մանկապատանեկան բասկետբոլը զարգացնելու ուղղությամբ:
ՀԲՖ-ն ունեցավ նաև նախագահության նոր կազմ.
1. Հրաչյա Ռոստոմյան
2. Վահագն Հարությունյան
3. Արա Պողոսյան
4. Արթուր Նազարյան
5. Վարդան Խաչատրյան
6. Աննա Թադևոսյան
7. Կարեն Գիլոյան
8. Վազգեն Միքայելյան
9. Սուրեն Զոհրաբյան
10. Ջեկ Գալաջյան
Նիստի ընթացքում հաշվետվությամբ հանդես եկավ ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը՝ ներկայացնելով 2017 թվականին կատարված աշխատանքները: ՀԲՖ փոխնախագահ Վահագն Հարությունյանը խոսել է 2018 թվականի ծրագրերի վերաբերյալ: