08/01/2018 18:09
Ռիբերի. Ռոնալդուն 2013-ին արժանի չէր «Ոսկե գնդակին»
«Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին կարծում է, որ 2013 թվականին հենց ինքը պետք է նվաճեր «Ոսկե գնդակը» Կրիշտիանու Ռոնալդուի փոխարեն, փոխանցում է Sports.ru-ն:
«Այն կարծես ինձնից գողացել են: Դա անթույլատրելի է: Այդ տարի ես նվաճեցի բոլոր հնարավոր տիտղոսները և ավելին անել չէի կարող: Դա անարդար էր:
Իմ երկիրը չաջակցեց ինձ: Ես ականատես էի, թե ինչպես իմ երկրիը պաշտպանեց Ռոնալդուին: Պորտուգալիան կցանկանա՞ր Ռիբերիի կամ Մեսսիի հաղթանակ, իհարկե՝ ոչ», - Canal+-ի եթերում ասել է Ռիբերին: