08/01/2018 15:46
FAF-ի համակրանքին արժանացել է Տիգրան Բարսեղյանը
Տեղի է ունեցել ամանորյա «ՖԱՖ համակրանք» միջոցառումը։
ՖԱՖ-ից հայտնում են, որ միջոցառման ընթացքում ՖԱՖ-ականները պատրաստել են զվարճալի, տոնական համարներ, ուրախ խաղեր, ներքին նոմինացիաներ, իսկ միջոցառման գլխավոր մեխն, իհարկե, «ՖԱՖ-ի համակրանք» նոմինացիան էր, որն անցկացվում էր 9-րդ տարին անընդմեջ։
Այս անգամ հայաստանաբնակ, Արցախի և արտերկրի ՖԱՖ-ի անդամների քվեարկությամբ հաղթող է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, ով 2017-ի ընթացքում ոչ միայն աչքի էր ընկել խաղային որակների ավելացմամբ, այլ նաև երկրպագուների հետ պարզ և անկեղծ շփմամբ։
Նաև Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների «Առաջին հայկական ճակատ» (FAF) շարժման անդամները Տիգրանի հետ կապնվել են տեսազանգի միջոցով։
Երկրպագուների կողմից առանձին ուշադրության էր արժանի այն դրվագը, երբ հոգնեցուցիչ ուղևորություններից մեկից հետո 2 ճամպրուկներով բեռնված երկրպագուներից թմբուկը վերցնելով տեղ է հասցրել հենց Տիգրանը։