09/01/2018 10:53
Նախագահի մոտ եղել է թեթև մրսածություն, նա գտնվել է տանը. Վլադիմիր Հակոբյան
ՀՀ նախագահի աշխատակազմից հերքում են տեղեկությունը, թե Ամանորին վատթարացել է նախագահ Սերժ Սարգսյանի ինքնազգացողությունը և նրան տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն:
«Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Նախագահի մոտ եղել է թեթև մրսածություն։ Այդ ընթացքում նա գտնվել է տանը», - Aysor.am-ին ասաց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:
Ս.Սարգսյանի ինքնազգացողության վատթարացման մասին գրել էր «Ժամանակ» թերթը՝ նշելով, որ դրանով է պայմանավորված հանգամանքը, որ նախագահը ներկա չի եղել ո՛չ հունվարի 5-ի Սուրբ Զատկի Ճրագալույցի պատարագին, ո՛չ հունվարի 6-ին Էջմիածնի Մայր տաճարում Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության պատարագին: