09/01/2018 09:27
ԵԺԿ-ն կրկին մերժել է «Հայկական վերածնունդ»-ի դիմումը՝ անդամակցելու կառույցին. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ Եվրոպայի Ժողովրդական կուսակցությունը՝ ԵԺԿ-ն, հերթական՝ երրորդ անգամ է մերժում «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավարության դիմումը, որով Բաղդասարյանի ղեկավարած կուսակցությունը խնդրում է ԵԺԿ-ի համաձայնություն՝ անդամակցելու այդ կառույցին։
Թերթի փոխանցմամբ՝ ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի անունից «Հայկական վերածննդին» ուղարկած պատասխանում հայտնվում է, որ ԵԺԿ-ն Հայաստանում կուսակցական և քաղաքական կյանքում չի տեսնում «Հայկական վերածննդի» կողմից դրսևորվող այնպիսի ակտիվություն, որը թույլ կտա բավարարել ՀՎԿ-ի՝ ԵԺԿ-ին անդամակցելու հայտը։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԵԺԿ ուղարկած դիմումը եղել է բավական սրտաճմլիկ ու սենտիմենտալ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։