09/01/2018 09:54
Ռոբերտ Նազարյանը, հնարավոր է, նշանակվի էներգետիկայի նախարար. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ քաղաքական շրջանակներում տեղեկություններ են շրջանառվում, որ շուտով իր պաշտոնին հրաժեշտ է տալու Էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանը: Ասում են՝ նա ինքն է որոշել հրաժարական տալ, քանի որ էներգետիկայի ոլորտում կառավարության վարած քաղաքականության հետ համաձայն չէ:
«Ընդ որում՝ այն կարծիքը, թե նոր նախարար կնշանակվի Կարեն Կարապետյանի փեսան՝ Էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանը, հավանական չի համարվում: Որոշ տեղեկությունների համաձայն՝ նոր նախարար է նշանակվելու Հանրային ծառայությունները կառավարվող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ով տարիներ առաջ Էներգետիկայի փոխնախարար է եղել», - հավելել է թերթը:
Թերթի հետ զրույցում Ռ. Նազարյանն ասել է, որ ինքը նման առաջարկ չի ստացել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: