09/01/2018 10:05
Գագիկ Հարությունյանը ՍԴ նախագահի պաշտոնը լքելուց հետո կնշանակվի Բարձրագույն դատական խորհրդի նախագահ. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ հայտնի է դարձել, թե ՍԴ նախագահի պաշտոնը լքելուց հետո ինչ նոր պաշտոն է զբաղեցնելու Գագիկ Հարությունյանը։ Նա նշանակվելու է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ։
«Ապրիլի 9-ից ուժի մեջ մտնող սահմանադրական փոփոխություններով նախատեսվում է, ո ր ստեղծվելու է 10 անդամից կազմված Բարձրագույն դատական խորհուրդ, «որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը»։ Այն խորհրդի անդամները ընտրվում են հինգ տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի», - գրել է թերթը։