09/01/2018 11:28
ԵՄ-ն ընդլայնել է ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցային ցանկը
Եվրամիության իշխանությունները ԿԺԴՀ հարցով ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւի իրականացման շրջանակներում պատժամիջոցների ցուցակում ավելացրել են 16 ֆիզիկական անձի եւ Հյուսիսային Կորեայի բանակի նախարարությանը, հայտնում է РИА Новости-ն:
ՄԱԿ Անվտանգության Խորհուրդը 2017 թվականի դեկտեմբերի 23-ին Հյուսիսային Կորեային ճնշելու համար նոր բանաձև է ընդունել՝ ի պատասխան նրա կողմից «Հվասոն-15» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկմանը:
ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ նշվում է, որ ԿԺԴՀ դեմ նոր սահմանափակող միջոցները հաշվի առնելով, ՄԱԿ պատժամիջոցների ցուցակում հայտնվել են 79 ֆիզիկական անձ և 54 կազմակերպություն: ԵՄ-ն անձամբ պատժամիջոցներ է սահմանել 41 ֆիզիկական անձի և 10 կազմակերպությունների նկատմամբ: