09/01/2018 09:42
«ԵԼՔ»-ը հունվարի 19-ին ընդդեմ թանկացումների երթ կանցկացնի Երևանում
ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը հունվարի 19-ին ընդդեմ թանկացումների երթ կանցկացնի Երևանում:
«Համատարած թանկացումները 2018 թվականի առաջին օրերից ծավալվում են նոր ուժով՝ էլ ավելի սրելով ծայրահեղ ծանր սոցիալական վիճակը։
Հունվարի 19-ին՝ ժամը 17․00-ին, «Ելք» դաշինքը բոլորիդ հրավիրում է երթի՝ ընդդեմ թանկացումների։ Երթը կմեկնարկի Մոսկվա կինոթատրոնի հրապարակից (Շառլ Ազնավուրի հրապարակ)։ Ո՛չ թանկացումներին և հարկային բեռի ավելացմանը», - Facebook-յան իր էջում գրել է խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: