09/01/2018 15:09
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ» -ը:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,29 տոկոսով՝ հասնելով 61,73 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մարտի ֆյուչերսների մատակարարումների գինն աճել է 0,16 տոկոսով՝ հասնելով 67.78 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: