09/01/2018 13:25
Հայտնի է 2017 թ. ինն ամիսներին Հայաստանում զբոսաշրջիկների հիմնական աճ ապահոված երկրների հնգյակը
2017 թվականի 9 ամիսների ընթացքում Հայաստան է այցելել 1 մլն 172 հազար 402 զբոսաշրջիկ, Aysor.am-ին հայտնեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեից։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զբոսաշրջիկների այցելությունների աճը կազմել է 21 տոկոս։
2017 թվականի ինն ամսվա ընթացքում զբոսաշրջիկների հիմնական աճ ապահոված երկրների հնգյակում են Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ուկրաինան։
Այսպես, ինն ամսվա ընթացքում ՌԴ-ից Հայաստան է այցելել 447 840 զբոսաշրջիկ, Վրաստանից՝ 236 840, Իրանից՝ 180 620, ԱՄՆ-ից՝ 38 442, Ուկրաինայից՝ 22 944։
Զբոսաշրջության պետական կոմիտեից նշեցին նաև, որ ամբողջ տարվա տվյալները հայտնի կլինեն հունվարի վերջում։