10/01/2018 09:43
Հունվարի 1-ից մեկնարկած գնաճը սպեկուլյատիվ է. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի հետ զրույցում ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը կարծիք է հայտնել, որ հունվարի 1-ից մեկնարկած գնաճը սպեկուլյատիվ է և պայմանավորված չէ ակցիզային հարկի դրույքաչափի փոփոխությամբ:
«Մեր շուկան նախապես պատրաստվել էր ակցիզային հարկի բարձրացմանը։ Եկավ հունվարի 1-ը և բոլորը, կարծես, մի հրահանգով գները բարձրացրին։ Կներեք, ես համոզված եմ ասում, հունվարի 1-ից այս կողմ ընդամենը մի քանի լիտր բենզին է ներկրվել և ակցիզային հարկն աշխատելու տեղ չի ունեցել։
Շուկայում այն, ինչ վաճառվում է, հիմնականում նախկին պահեստավորված, նախկին ակցիզային սակագներով շրջանառության մեջ դրվածն է։ Բարձրացումը այսքան շուտ չպետք է լիներ։ Իշխանությունները, կառավարությունը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն: Արձակուրդները նրանց համար էլ են, բայց արդեն հունվարի 9-ն է, հիմա արդեն պարապուրդի են մատնված»,- նշել է Ասատրյանը։