10/01/2018 09:46
Կովալենկո Շահգելդյանն ահռելի քանակի անշարժ գույք է գնել Համբուրգում և Բեռլինում. «Փաստ»
Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, ով վերջին մեկ տարում տասն անգամ Գերմանիա է թռել ու հետ եկել, պարզվում է, ահռելի քանակի անշարժ գույք է գնել Համբուրգ և Բեռլին քաղաքներում:
«Փաստ»-ի աղբյուրի տեղեկացմամբ՝ նախկին մարզպետը այնքան շենք–շինություններ է գնել իր փեսայի հետ միասին, որ դրանք տեղացիներին «արենդայով» տալով, ամսական 200 000 եվրո է ստանում:
Թերթի տեղեկություններով՝ ԱԺ նախկին ու ներկա մի քանի պատգամավորներ, նախկին նախարարներ նույնպես մեծ թվով շենքեր են գնել Բեռլինում և Համբուրգում:
Նրանց մասին տեղեկությունները՝ լուսանկարներով, թերթը խոստացել է հրապարակել առաջիկայում: